15 մարտի 2010 - 19:13 AMT
Էստոնիայի հայերը մտադիր են Հայկական քաղաքական կուսակցություն ստեղծել

Էստոնիայի հայերը մտադիր են Հայկական քաղաքական կուսակցություն (ՀՔԿ) ստեղծել: Ինչպես հաղորդում է «Էստոնիայի հայկական բանբեր» թերթի կայքը, այդ նպատակով հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ղեկավարում է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գրիգոր Հայրապետյանը:

«Այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, մենք` Էստոնիայի հայերս, չպետք է բաց թողնենք այդ երկար սպասված պատմական իրադարձությունը: Զարգացնելով հայ մշակույթն ու լեզուն Էստոնիայում` մենք հոգածություն ենք ցուցաբերում մեր երեխաների մասին այստեղ` էստոնական հողում, հայ ազգի ապագա զարգացման համար»,- նշել է Գրիգոր Հայրապետյանը:

Նրա խոսքով, ժամանակի ընթացքում հայկական կուսակցությունը ձգտելու է հեռարձակման սեփական եւ անկախ միջոցն ունենալ, այդ թվում` հայերեն լեզվով, ինչպես նաեւ իր ներկայացուցիչները երկրի պետական կառույցներում: