15 մարտի 2010 - 19:37 AMT
Ռալֆ Յիրիկյանը Վանաձորի ուսանողներին պատմոց երրորդ սերնդի հնարավորությունների մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից, ուսանողները տեղեկացան երրորդ սերնդի ցանցի տրամադրած հնարավորությունների եւ դրանց մանրամասների, ինչպես նաեւ բջջային օպերատորի առաջիկա ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կուտակած փորձից` արդյունավետ կառավարման մոտեցման հիմքում ոչ թե վարչարարությունն է, այլ` խրախուսումը: Հակառակ տրամաբանությունը ժամանակավրեպ է եւ անօգուտ:

«Բաժանորդների գոհունակության ցուցանիշը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ հաճախորդամետության մեր որդեգրած մոտեցումները տալիս են ցանկալի արդյունք»,- ասել է Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին: