30 նոյեմբերի 2001 - 22:43 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԻՐԵՎԱՆ-ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
Ադրբեջանի Լիբերալ կուսակցության քաղխորհուրդի երեկ կայացած նիստում առաջարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բավականին հետաքրքիր միջոց: Ինչպես Բաքվի «Էմ-փի-էյ» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում հաղորդել է կուսակցության գործկոմի նախագահ Ավեզ Թեմիրհանը, ԱԼԿ առաջնորդները հանդես են եկել Ադրբեջանի կազմում «Իրեւան-Զանգեսուրի ինքնավար հանրապետության» ստեղծման նախաձեռնությամբ: Այս մտահղացման հեղինակները մտադիր են այդ ադբեջանական ինքնավարության կազմում ընդգրկել Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի եւ ժամանակակից Հայաստանի մի շարք այլ շրջաններ: Դա, Թեմիրհանի կարծիքով, կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: