Էրդողանի խոսքերից միջնադարի ու հաշվեհարդարի հոտ է գալիս

Էրդողանի խոսքերից միջնադարի ու հաշվեհարդարի հոտ է գալիս PanARMENIAN.Net - «Թուրքիայում ապրում է 170 հազարհայ, որոնցից 100 հազարն անօրինական են եւԹուրքիայիքաղաքացիներ չեն: Վաղը, եթեպետք լինի, կարտաքսենք նրանցմերերկրից:Թուրքիայում բնակվող հարյուր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առավելագույնը կարելի է խոսել Թուրքիայում բնակվող 12-14 հազար հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խոսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի նրանց նկատմամբ վերաբերմունքի եւ, հատկապես, աշխարհի արձագանքի: Ավելի ճիշտ, այդ արձանգանքի բացակայության մասին:



Երբ Նիդերլանդների Ազատության կուսակցության ղեկավար, ընդամենը կուսակցության ղեկավար եւ պատգամավոր, Գիիրդ Ուիլդրսը, հայտարարեց, որ պետք է երկրից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին, աշխարհը ծառս եղավ. ինչպե՞ս կարելի է, ու՞ր մնացին մարդու իրավունքները: Միանգամայն ճիշտ արձագանք: Իսկ ինչո՞ւ է այսօր աշխարհն անարձագանք թողնում Թուրքիայի գործադիր իշխանության ղեկավարի, վարչապետ Էրթողանի նույնաբնույթ հայտարարությունը հայերի դեմ: Ի՞նչ է, վախենում եք Թուրքիայի դեմ խոսել: Իսկ ու՞ր մնացին ձեր սկզբունքներն ու մարդու իրավունքները:



Ներկայումս Միացյալ Նահանգներում ապրում է 10-12 միլիոն անօրինական ներգաղթյալ լատինամերիկյան երկրներից: Սրանք ոչ միայն անօրինական են գտնվում այդ երկրում, այլ- մեծ մասամբ անօրինական են մուտք գործել Ամերիկա: Այսուհանդերձ, ի տարբերություն Թուրքիայում բնակվող հայաստանցիների, նրանց երեխաներն իրավունք ունեն դպրոց հաճախել եւ նրանք պետության կողմից ստանում են զգալի սոցիալական աջակցություն: Եվրոպայի միության երկրներում, ուր այդքան ջանասիրաբար ձգտում է Թուրքիան, անօրինական ներգաղթյալների թիվը 8-10 միլիոն է: Նրանց մեջ կան մի քանի հարյուր հազար գաղթական Թուրքիայից: Սրանց մի մասը, ի տարբերություն Թուրքիայում բնակվող հայաստանցիների, ապրում է տեղացի հարկատուների հաշվին:



Զանազան տվյալներով այսօր ԱՄՆ-ում ապրում է 1.5-3 միլիոն արաբ` ծագումով կամ քաղաքացիությամբ: Տվյալներն անհստակ են ու էապես տարբեր, քանի որ նրանց մի զգալի մասն անօրնական է գտնվում այդ երկրում: Երբ 2001թ. սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգները ռազմական հարձակման ենթարկվեցին արաբների կողմից, ամերիկյան որեւէ պաշտոնյա չխոսեց ԱՄՆ-ում անօրինական բնակվող արաբներին արտաքսելու մասին: Ամերիկյան հասարակությունը գալարվում էր ցավի, վիրավորանքի ու վրդովմունքի ճիրաններում, սակայն որեւէ մեկի մտքով իսկ չանցավ հարձակումը կազմակերպած ու իրականացրած արաբների պատճառով վտարել երկրում անօրինական բնակվող արաբներին:



Հիմա պատկերացնենք աշխարհի արձագանքը, եթե Բուշը հանկարծ որոշեր, ի պատասխան իր երկրի վրա հարձակման, ԱՄՆ-ից արտաքսել անօրինական ամերիկաբնակ արաբներին: Վստահաբար ողջ առաջադեմ մարդկությունը կմիանար հակաամերիկյան ցույցերի, բողոքների ու ճառերի մեջ: Եվ ճիշտ էլ կաներ: Ամեն մեկը պատասխանատու է իր արարքի համար: Խմբակային պատիժների ժամանակներն անցել են:



Էրդողանի սպառնալիքի անհեթեթությունը պատկերացնելու համար եկեք քննեեք մեր իրավիճակը: Հայաստանը չի հարձակվել Թուրքիայի վրա: Հայերը օդանավ չեն քշել Կապույտ մզկիթի կամ Աթաթուրքի դամբարանի վրա: Հայերը երեքուկես հազար թուրք չեն սպանել Ստամբուլի կենտրոնում, ինչպես ոմանք Նյու-Յորքի կենտրոնում: Պարզապես ԱՄՆ-ի եւ Շվեդիայի մի խումբ քաղաքացիներ, որոնց մեծ մասը տվյալ դեպքում ծագումով հայ է, օրինական եւ քաղաքակիրթ ճանապարհով հասել է նրան, որ ԱՄՆ եւ Շվեդիայի խորհրդարանները տարբեր մակարդակներով բանաձեւեր են ընդունել: Ես չեմ էլ անդրադառնում անգամ այդ բանաձեւերի բովանդակությանը եւ բնույթին: Դրանք տվյալ դեպքում էական էլ չեն: Կարեւորը Թուրքիայի արձագանքն է եւ այդ արձագանքը դատապարտող եվրոպական եւ ամերիկայան արձագանքի բացակայությունը: Հայաստանը, ցավոք սրտի, որեւէ մասնակցություն չի էլ ունեցել այդ բանաձեւերի ընդունման գործում, սակայն Թուրքիան ատամներ է կռճտացնում Հայաստանի դեմ: Եթե թուրքերը վերոհիշյալ բանաձեւերից նեղված են, թեեւ անմտություն է նեղվել ճշմարտության վերահաստատումից, թող Թուրքիայից արտաքսեն ամերիկացիներին եւ շվեդներին: Ի՞նչ է, ատամը չի բռնում, թե միայն մեր դեմ հոխորտալ գիտեն: Եվ այս մտածողությամբ թուրքերն ուզում են Եվրոմիություն մտնե՞լ, ուզում են գերմանացիների հետ նույն տան մեջ ապրե՞լ: Էրդողանի խոսքերից միջնադարի ու հաշվեհարդարի հոտ է գալիս: Ասում էինք չէ` Թուրքիան չի փոխվել»,- հայտարարել է Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ Արա Պապյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---