Թուրքիան մնացել է քաղաքակրթությունների խաչմերուկում

PanARMENIAN.Net - Չարժե զարմանալ հայերի հնարավոր արտաքսման մասին Էրդողանի խոսքերից, թուրքերը ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս իրենց իրական դեմքը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Analitika.at.ua պորտալի ղեկավար Մարատ Հակոբյանը: «Թուրքիան ճանաչում է եվրոպական արժեքները միայն երբ բանակցություններ են ընթանում նրա` Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ: Իրականում Թուրքիան մնացել է քաղաքակրթությունների խաչմերուկում. մի կողմից իրեն քաղաքակիրթ աշխարհին դասելու ցանկություն կա, մյուս կողմից գերակայում են միջնադարյան ավանդույթները»,- ընդգծեց փորձագետը:



Նրա խոսքով, դրանում համոզվելու համար արժե ուշադրություն դարձնել Անկարայի արձագանքին, երբ այլ պետություններ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, նրան մատնանշում են քաղաքակիրթ աշխարհի արժեքներն ընդունելու անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---