
«Ես պարոն Օբամային հետ այլեւս չեմ քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը: Ինչ որ պետք է, մենք արդեն քննարկել ենք, ընդ որում քննարկել ենք մանրամասն: Մենք շատ հարցերում ցուցաբերել ենք մեր բարի կամքը: Կովկասի իրավիճակը բոլորի համար ակնառու է: Էլ ի՞նչ քննարկեմ Օբամայի հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը չի օգնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլ միայն կբարդացնի: «Մենք Կովկասի մաս ենք հանդիսանում, եւ այժմյան իրավիճակը ոչ Թուրքիայի, որ Ադրբեջանի եւ ոչ էլ Հայաստանի օգտին է: Անկարան իր կողմից ամեն ինչ անելու է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Գյուլը, գրում է Hurriyet երթը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: