Վլադիմիր Պուտին. «Բուշերում միջուկային ռեակտորը պատրաստ կլինի 2010 թ. կեսերին»

Վլադիմիր Պուտին. «Բուշերում միջուկային ռեակտորը պատրաստ կլինի 2010 թ. կեսերին» PanARMENIAN.Net - Միջուկային ռեակտորը, որ ՌԴ-ն կառուցում է Իրանի համար, պատրաստ կլինի այս տարվա կեսերին: Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Վոլգոդոնսկում տեղի ունեցած ատոմային էներգետիկայի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:



Ռուսական պետական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը ներկայացնող Վլադիմիր Պավլովը, որը ղեկավարում է Բուշերում էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, հայտարարել է, որ ԱԷԿ-ի թողարկումը ավարտվելու է այս տարվա հուլիսին:



ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար Մոսկվայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգություն է արտահայտել այդ որոշման առիթով: Նա հայտարարել է, որ Բուշերում ԱԷԿ-ի կառուցումն առանց իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի նոր երաշխիքների` ժամանակավրեպ է, հաղորդում է VOA News-ը:



ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային տեխնոլոգիաներ ստանալ, որպեսզի միջուկային զենք ստեղծի: Թեհրանը հայտարարում է, որ միջուկային ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---