19 մարտի 2010 - 15:12 AMT
Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց` Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը
«Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, եվ եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարիվերջին հայտարարությունը հերթական անհաջողփորձնէԱդրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ դեմՄԱԿ-իկանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական Սահմանադրությունը:

Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետբանակցելուց Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը, եւ միեւնույն է չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվությունից»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի երեկ արված հայտարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ: