«Ժառանգությունը» գրավոր պատասխան է պատրաստում Թուրքիայից հայերի արտաքսման մասին Էրդողանի հայտարարությանը

«Ժառանգությունը» գրավոր պատասխան է պատրաստում Թուրքիայից հայերի արտաքսման մասին Էրդողանի հայտարարությանը PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Թուրքիայից 100 հազար անօրինական հայ հաղթականների հնարավոր արտաքսման մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, եւ համապատասխան փաստաթուղթ է պատրաստում, որպեսզի ուղարկի Եվրոպայի Խորհրդի բոլոր երկրներին, քանի որ այդ հայտարարությամբ Թուրքիան խախտել է Եվրոպայի Խորհրդի նորմերը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:



Անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի վերջին հայտարարությանն այն մասին, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չի կարող ճնշում գործադրել Կոնգրեսի վրա Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման գործում, Փոստանջյանն այն որպես քաղաքական քայլ է գնահատել, որի հետեւանքներն առայժմ պարզ չեն: «Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց ԱՄՆ-ին եւ նրա պատմությանը»,- նկատել է նա:



Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է` Թուրքիայից արտաքսվեն Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---