Բելառուսի Ազգային ժողովի պատվիրակությունը Երեւան կժամանի

PanARMENIAN.Net - Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը` նախագահի տեղակալ Վալերի Իվանովի գլխավորությամբ, մարտի 22-25-ը Երեւանում կգտնվի:



Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ-ն, հղում անելով Ներկայացուցիչների պալատի մամլո ծառայությանը, պատգամավորները մտադիր են մասնակցել հայ-բելառուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստին: Հանդիպման ընթացքում նախատեսվում է հարցերի լայն շրջանակ դիտարկել: Դրանց թվում են երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, երկու պետությունների համագործակցության զարգացումը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում:



Այցի ծրագիրը նախատեսում է Բելառուսի պատվիրակության հանդիպումները Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---