19 մարտի 2010 - 19:56 AMT
Թուրքիան մտադիր է հայց ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների դեմ

Թուրքիան հայց կներկայացնի 1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը ճանաչած 20 երկրների դեմ: Նախաձեռնության հեղինակները Ժողովրդահանրապետական կուսակցության եւ «Ազգայնական շարժման» կուսակցության պատգամավորներ Դենիզ Բելուքբաշն ու Շյուքրյու Էլեքդաղն են, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:

Ինչպես գրում է թերթը, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դեմ հայցի մասին վերջնական որոշումը պետք է ընդունի Թուրքիայի կառավարությունը, որն առայժմ չի արձագանքել այդ նախաձեռնությանը: