20 մարտի 2010 - 13:04 AMT
«Երախտագիտություն» մեդալ` «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: