Դավիթ Ավանեսյանը «Պրո ԲՈՔՍ» ամսագրի վարկածով դարձել է չեմպիոն

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Պյատիգորսկում (Ռուսաստան) տեղի է ունեցել բռնցքամարտի երեկո, որը կազմակերպվել էր Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի (ՊԲՖ) կողմից:



Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, երեկոյի գլխավոր մարտի ժամանակ հայ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը (Պյատիգորսկ) պարտության է մատնել Ռուստամ Շիդգինովին (Մոսկվա) եւ դարձել «Պրո ԲՈՔՍ» ամսագրի վարկածով հաղթող:



Իսկ Կարեն Թեւոսյանը տեխնիկական նոկաուտով 4-րդ ռաունդում հաղթեց Ալբերտ Վալեեւին (Կազան):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---