Թուրքերն Էրդողանին մեղադրում են ազգայնամոլության մեջ

PanARMENIAN.Net - Ավելի քան 100 ցուցարարներ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ` բողոքելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ հայաստանցի անօրինական ներգաղթյալների հնարավոր արտաքսման մասին:



100-150 ցուցարարները երթով անցել են Իստիկլալի պողոտայով, որը քաղաքի եվրոպական հատվածի գլխավոր փողոցն է, եւ կրել են թուրքերեն, անգլերեն, հայերեն եւ քրդերեն լեզուներով «Դուք մենակ չեք» կարգախոսով ցուցապաստառներ:



«Թայիփը պետք է արտաքսվի: Մեզ պետք է աշխարհ առանզ ազգերի, սահմանների եւ դասերի», վանկարկում էին ցուցարաները` կոչ անելով իրենց այդ կոչին միանալ գաղթականների իրավունքների պաշտպանության կազմակերպությանը: Մամուլին տրված հայտարարության մեջ ասվում է, որ հայ անօրինական ներգաղթյալները դարձել են Անկարայի քաղաքականության գերին, որը բողոքում է մի շարք երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: «Մենք վճռականապես դատապարտում ենք Էրդողանին եւ բոլոր նրանց, ովքեր քարոզում են ազգայնամոլություն եւ խտրականություն»,- ասվում է ցուցարարների հայտարարությունում:



Ինչպես հաղորդում է AFP-ն, ցույցը խաղաղ է ընթացել:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---