20 մարտի 2010 - 13:51 AMT
Մասնակցելո՞ւ է արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսը Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների Միջկրոնական գագաթնաժողովին
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլլը, որը մարտի 16-18-ը պատրիարքական այցով գտնվում էր Հայաստանում, իր անունից եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի անունից հրավիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին եւ Կովկասի մահմեդականների կառավարման ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին Բաքվում մասնակցել ԱՊՀ երկրների երկրորդ Միջկրոնական գագաթնաժողովին:

«Ներկայումս քննարկվում են ընթացակարգային հարցեր, որից հետո միայն կկայացվի համապատասխան որոշում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մայր Աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվության բաժնի ղեկավար քահանա Վահրամ Մելիքյանը: