Հենրիխ Մխիթարյանը փրկեց «Մետալուրգին» պարտությունից

Հենրիխ Մխիթարյանը փրկեց «Մետալուրգին» պարտությունից PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Արտակ Դաշյանը, Ուկրաինայի գլխավոր լիգայում դեմ էր դուրս եկել երկրի չեմպիոն եւ ընթացիկ չեմպիոնատի առաջավոր Կիեւի «Դինամոյին»:



«Մետալուրգի» պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ խաղի 12-րդ րոպեին «Դինամոն» բացում է հաշիվը: Դոնեցկի ակումբին պարտությունից փրկում է Հենրիխ Մխիթարյանը, որը գնդակն ուղարկում է հակառակորդի դարպաս խաղի 81-րդ րոպեին: Խաղն ավարտվում է 1:1 հաշվով: Ուկրաինայի մրցախաղում «Մետալուրգը» 31 միավորով գրավում է 7-րդ տեղը:



Խաղից հետո «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը նշել է, որ իր սաները լավ են խաղացել: «Խաղի արդյունքը մեզ համար հաջող է, եւ այն մեզ դրական լիցքեր կհաղորդի: Ջանալու ենք լավ արդյունքներ ցույցաբերել հաջորդ խաղում: Լավ կլիներ, որ հաղթեինք, սակայն կարող էինք նաեւ պարտվել», - ավելացրել է Կոստովը:



Իսկ «Դինամոյի» ուսուցիչ Վալերի Գազաեւն ասել է, որ իրենք միավորներ են կորցնում, որն անընդունելի է: «Ես տղաներից գոհ եմ: Այսօր մենք ոչ ոքի խաղացինք, ինչը մեզ համար վատ արդյունք է, սակայն առջեւում դեռեւս 10 խաղ կա, այնպես որ մենք ամեն ինչ կարող ենք շտկել», - ասել է Գազաեւը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---