21 մարտի 2010 - 16:57 AMT
Մոսկվայում Սամցխե-Ջավախեթիի հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված ցույց է կայացել

Ռուսաստանի ջավախահայ սփյուռքը մարտի 20-ին Մոսկվայում` Շվեյցարիայի դեսպանատանն առընթեր Վրաստանի շահերի բաժնի շենքի դիմաց, Սամցխե-Ջավախեթիի հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված ցույց է կայացել:

Ինչպես ասվում է Ռուսաստանի ջավախահայ սփյուռքի` PanARMENIAN.Net ուղարկած հաղորդարության մեջ, ցույցին մասնակցել է 15-ից ոչ ավել մարդ, քանի որ Մոսկվայի իշխանությունները սահմանափակել էին մասնակիցների քանակը: «Ցույցին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից զրկված հայերը ավտոմեքենաներով երթ կազմակերպեցին դեսպանատան շենքի կողքով` շչակներով եւ Հայկական դրոշներով: Փողոցում անցորդներին բուկլետներ էին բաժանում, որոնցում կարելի էր կարդալ Վրաստանում հայերի հանդեպ խտրականության մասին»,- ասվում է հաղորդարության մեջ:

Ցույցի մասնակիցների կողմից ձայնարկվող կարախոսներն էին` «Մենք դեմ ենք Ջավախքի հայերի հանդեպ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությանը», «Ազատություն քաղբանտարկյալ Վահան Չախալյանին», «Հայերենը Ջավախքի շրջանային լեզուն է»: Ցույցի ընթացքում կազմակերպիչները հնչեցրեցին Վրաստանի հայերի հանդեպ խտրականության խնդրի լուծման համար չորս երկրների` Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի մասնակցությամբ միջպետական հանձնաժողով ստեղծելու կոչը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ջավախահայ սփյուռքը, նման ցույցերը շարունակական բնույթ են կրելու այնքան ժամանակ, մինչեւ որ կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանում եւ ողջ Վրաստանում տեղ տած ազային փոքրամասնությունների իրավունքների եւ ազատությունների խախտումներն արմատախիլ անելու համար: Ռուսաստանի ջավախահայ սփյուռքը Վրաստանի ընդդիմական կուսակցություններին, ազային փոքրամասնությունների հասարակական ու այլ կազմակերպություններին, ինչպես նաեւ առաջադեմ միջազային ուժերին կոչ է անում օժանդակել ջավախահայերին ու միանալ ակցիաներին: