21 մարտի 2010 - 19:55 AMT
Sunday's Zaman. Թուրքիան պետք է իր պատմությանը նայի առանց ներքին ճնշման

Ամեն տարի, սպառնալով Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ամերիկյան կոնրեսականները պետք է հիշեն այն մասին, թե ինչ է կատարվել 1915 թվականից առաջ եւ հետո` դեպքերը Իրաքում, Աֆղանստանում եւ աշխարհի այլ անկյուններում: Այդ մասին րում է թուրքական Sunday's Zaman թերթի լուսաբանող Իհսան Յըլմազը` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը:

«Իհարկե, այդ ամենը չի հակասում այն ճշմարտությանը, որ Թուրքիան պետք է հայացք նետի այն ամենին, ինչ կատարվեց 1915 թվականին: Եւ Թուրքիան դա պետք է անի առանց ներքին ճնշման: Ես չեմ ասում, որ մենք մեղավոր ենք, եւ ես շատ լավ իտեմ թուրքական դիրքորոշումն այդ հարցում: Բայց ակնհայտ է, որ երիտթուրքերի առաջնորդները, լինելով սոցիալական դարվինիզմի կողմնակիցներն ու լինելով ծայրահեղ ազայնականներ, շարունակեցին հարյուրավոր եւ հազարավոր անմեղ հայերի սպանության ճանապարհը: Ակնհայտ է նաեւ այն, որ նրանց ունեցվածքը` տները, աարակները, ապօրինաբար այդուհետ նրանց էին պատկանում»,- րում է թուրք լուսաբանողը:

Իհսան Յըլմազի կարծիքով, փոխանակ շարունակաբար խոսել այն մասին, թե արդյոք ավելի չի լինի, եթե Թուրքիան պարզապես հայտարարի հայերի ժառաններին նրանց կորցրած ունեցվածքը վերադարձնելու պատրաստակամության մասին, եթե նրանք համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն, կամ եթե արխիվներում նրանց սեփականության իրավունքի մասին րություններ հայտնաբերվեն: «Դա չի նշանակում, որ այդպես վարվելով մեր քաղաքական ործիչներն ընդունում են Հայաստանի ու հայկական սփյուռքի պնդումները «ցեղասպանության» մասին, այլ միայն կապացուցի Թուրքիայի հավատարմությունը բարոյականության ու մարդասիրության սկզբունքներին»,- րում է Իհսան Յըլմազը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: