22 մարտի 2010 - 12:07 AMT
Ղարաբաղի շուրջ հակասական հայտարարությունների ֆոնի վրա Լիբանանի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Բաքու
Լիբանանի արտաքին գործերի նախարար Ալի Շամին հանդիպել է Լիբանանում եւ համատեղությամբ Սիրիայում Ադրբեջանի դեսպան Մահեր Ալիեւի հետ: Ադրբեջանի դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարին հրավիրել է Բաքու: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Համաձայն աղբյուրի` այցի մանրամասները դեռ պարզ չեն:

Վերջերս Լիբանանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ադրբեջանական ԶԼՄ-ներին, որ պաշտոնական Բեյրութը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ավելի ուշ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է նախարարի հետ, որը հայտարարել է, որ Լիբանանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում չի փոխվել: