Հայաստանի հանդբոլի հավաքականը «Չելենջ տրոֆի» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի հանդբոլի կանանց հավաքականը մարտի 18-21-ն Իսրայելում մասնակցել է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին, որին մասնակցել են նաեւ Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականները:



2-րդ փուլում հայ հանդբոլիստուհիները 9:32 հաշվով զիջել են Իսրայելի հավաքականին: Ինչպես հայտնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականի դարպասները պաշտպանել է 16-ամյա Նելլի Ֆիդանյանը, որը փոխարինել է վնասվածք ստացած Աստղիկ Գյուրջինյանին: Իսկ Կիպրոսի հավաքականը 2-րդ փուլում 29:10 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին:



Վերջին փուլում Հայաստանի հավաքականը 21:12 հաշվով պարտության է մատնել Մալթայի հավաքականին եւ զբաղեցրել 3-րդ տեղը: Եզրափակչում հանդիպել են Իսրայելի եւ Կիպրոսի հավաքականները, հաղթել է Իսրայելի հավաքականը:



Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ Արմինե Անտոնյանը 23 գնդակներով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն եւ մտել մրցաշարի խորհրդանշական հավաքականի մեջ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---