22 մարտի 2010 - 14:40 AMT
Թուրք դերասանուհին կոչ է անում ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին

Թուրք դերասանուհի Փելին Բատուն Haberturk ալիքով հեռուստահաղորդման ժամանակ հայտարարեց, որ 1915-ի դեպքերը Ցեղասպանություն են: Այդ մասին հաղորդում է habervitrini.com թուրքական կայքը: Ավելի ուշ նույն հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարության պատճառով նա սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ է ստանում: «Ես ոչ հայերի, ոչ թուրքերի, ոչ քրդերի փաստաբանը չեմ: Ես ուղղակի կոչ եմ անում բոլորին ասել ճշմարտությունը տեղի ունեցածի մասին»,- ասել է դերասանուհին: Նա նաեւ հայտարարել է, որ վերջին ժամանակները թուրք ժողովուրդն անհանդուրժող է դարձել` նկատի ունենալով Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից 100 հազար հայերի արտաքսման մասին: