ՎԶԵԲ-ը Ամերիբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ

ՎԶԵԲ-ը Ամերիբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ

PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) շարունակում է խթանել ֆինանսավորման մատչելիությունը Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար` Ամերիաբանկին տրամադրելով 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ մասնավոր փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) հետագա վարկավորման համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա Ամերիաբանկին շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը եւ բավարարել ֆինսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր պահանջարկը:

«ՓՄՁ-ների աճին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ամերիաբանկին տրամադրվող այս նոր վարկը տեղական ընկերություններին հնարավորություն կտա օգտվել նրանց այդքան անհրաժեշտ ֆինանսավորումից», - ասաց ՎԶԵԲ-ի Նախագահ Թոմաս Միրոուն:

«Մենք բավականությամբ շարունակում ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ: Ամերիաբանկին տրամադրված նոր ֆինանսավորումը կօգնի մեզ բավարարել Հայաստանի ՓՄՁ-ների վարկավորման աճող պահանջարկը, կնապստի երկրի տնտեսության հետագա զարգացմանը եւ կենսական նոր ուժ կտա», - ասաց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Այս ամսվա սկզբին ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրեց եւս 10 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում` աջակցելու միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:

Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---