22 մարտի 2010 - 15:56 AMT
«Միկայի» կազմում 2010 մրցաշրջանում 4 նոր ֆուտբոլիստներ կխաղան
Մարտի 22-ին Հայաստանի 2009թ. բարձրագույն լիգայի արծաթե մրցանակակիր «Միկան» ներկայացրել է իր 4 նոր ֆուտբոլիստներին:

2010թ. խաղաշրջանում «Միկայի» կազմում կխաղան Հրայր Մկոյանը, դարպասապահ Սաուլիուս Կլեվինսկասը (Լատվիա), հարձակվող Մինդագուաս Գրիգալեւիչյուսը (Լատվիա) եւ կիսապաշտպան Էդիլսոն Ժունիորը (Բրազիլիա):

Գրիգալեւիչյուսն ուրախ է կրել «Միկայի» համազգեստը: «Թիմը շատ համերաշխ է, լավ նախապատրաստման համար կան բոլոր պայմանները, հարկավոր է մի քիչ ժամանակ` կլիմային ընտելանալու համար»,-ասել է հարձակվողը:

Հրայր Մկոյանն անցյալ խաղաշրջանում դարձավ բրոնզե մրցանակակիր «Ուլիսի» կազմում: Այժմ նա պայմանագիր ունի «Միկայի» հետ: «Այժմ ես խաղում եմ այս թիմում, քանի որ համարում եմ, որ այստեղ կարող եմ ցույց տալ իմ կարողությունները»,-ասել է Մկոյանը:

Արդեն մարտի 24-ին նոր ֆուտբոլիստները կկարողանան դրսեւորել իրենց: «Միկան» Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում կխաղա «Կիլիկիայի» հետ: