22 մարտի 2010 - 17:02 AMT
ՀՀ սփյուռքի նախարարը Սիրիայից կմեկնի Լիբանան
Մարտի 22-24-ըՀՀ նախագահՍերժ Սարգսյանը պաշտոնական այցով կլինի Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը շրջանակներում կհանդիպի Դամասկոսի, Հալեպի եւ Դեյր Զորի հայ համայնքների ներկայացուցիչների հետ եւ մարտի 25-29-ըկայցելի Լիբանան: Սկզբում նախատեսվում է այցելություն Այնջար, հանդիպումներ քաղաքապետ Սեպուհ Սքայանի, մանկավարժների, տարբեր կառույցների ղեկավարների հետ, այցելություններ դպրոցներ եւ ակումբներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, մարտի 26-ին նախարարաըկհանդիպի Լիբանանի ԱԳ եւէմիգրանտների նախարարԱլի Շամիի, Մեծի Տանն ԿիլիկիոԱրամ ԱԿաթողիկոսի, Հայավետարանական եւկաթոլիկեկեղեցիների ղեկավարների, Հայկազյան համալսարանի ուսանողության, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, պատգամավորների եւ համայնքային առաջնորդների հետ: Նախատեսված են նաեւ այցեր հայկական պարբերականների խմբագրություններ:

Այցելության վերջին օրըՀրանուշՀակոբյանը կայցելիհայկական դպրոցներ եւ մանկատուն, նախանշված են նագեւ հանդիպումներ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի, Լիբանանի Օգնության Խաչ կազմակերպության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լիբանանի մասնաճյուղի ղեկավարության հետ:

Հնարավոր է նաեւ նախարարի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար Սալիմ Վարդեհի հետ: