ԼՂՀ նախագահն ընդունել է ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարին

ԼՂՀ նախագահն ընդունել է ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարին PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Սոֆիա Պագսլիին:



Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին կազմակերպության գործունեությանը եւ 2010 թվականի անելիքներին վերաբերող հարցեր:



Երկրի ղեկավարը բարձր է գնահատել այս հեղինակավոր միջազգային կառույցի աշխատանքն Արցախում` ընդգծելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացման գործում, ասված է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---