23 մարտի 2010 - 10:12 AMT
Մոտ ժամանակները նախատեսվում է ԶԵԱԲ ներկայացուցչության պաշտոնական բացումը Երեւանում

Մոտ ժամանակները նախատեսվում է Երեւանում Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) ներկայացուցչության պաշտոնական բացումը եւ ՀՀ տարածքում ԶԵԱԲ-ի ներկայության մասին Համաձայնության ստորագրումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Զարգացման եվրասիական բանկի կառավարման նախագահի տեղակալ Գենադի Ժուժլեւը: «Տվյալ պահին Համաձայնությունն ավարտական փուլում է, այդ թվում` շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ»,-ասել է նա:

2010-ի մարտի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որում հաստատվել է ՀՀ տարածքում ԶԵԱԲ ներկայության մասին համաձայնությունը:

Նրա խոսքերով, ներկայացուցչության բացումը եւ Համաձայնության ստորագրումը թույլ կտա ԶԵԱԲ-ին ավարտել ձեւական պրոցեդուրաները` կապված ՀՀ տարածքում բանկի հավատարմագրման հետ: Դրա հետ կապված կառավարման նախագահը նշեց, որ անցյալ տարվա վերջից բանկը ակտիվ աշխատում է ներդրումային նախագծերի վրա, որոնք համապատասխանում են բանկի նպատակներին եւ առաքելությանը: «Ներկայացուցչության բացումից եւ աշխատակազմի ձեւավորումից հետո բանկը շարունակելու է աշխատանքն այդ ու ուրիշ նախագծերի վրա էներգետիկայի, տրանսպորտի, լեռնահանքային արդյունաբերության, ֆինանսային հատվածի, տնտեսության այլ բարձր տեխնոլոգիական ոլորտներում»,- ավելացրել է նա: