23 մարտի 2010 - 13:41 AMT
Գերմանիան Թուրքիային առաջարկում է ԵՄ-ի հետ արտոնյալ գործընկերություն

Գերմանիան Եվրամիության լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջարկում է արտոնյալ գործընկերություն: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքերով, նա առաջարկելու է այդ տարբերակը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսվում է մարտի 29-ին: «Արտոնյալ գործընկերությունն» առաջին անգամ առաջարկվել է Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության կողմից, որի անդամն է Մերկելը:

Բացի դրանից, Մերկելն իր այցի ընթացքում քննարկելու է հարցեր` կապված «Ստամբուլ- աշխարհի մայրաքաղաք 2010» ծրագրի հետ եւ թուրքական ծագմամբ Գերմանիայի քաղաքացիների ինտեգրման հետ: «Մի կողմից, մենք ցանկանում ենք, որ նրանք ինտեգրվեն մեր հասարակություն, մեկ այլ կողմից մենք ձգտում ենք տնտեսական եւ մշակութային համագործացության: Մենք հույսեր ենք կապում «Էսսեն` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք 2010» ծրագրի հետ: Դա ամենակարեւորն է իմ այցի ժամանակ»,- ասել է Անգելա Մերկելը, հաղորդում է Deutschlandfunk radio-ն: