23 մարտի 2010 - 13:59 AMT
Ազգային արժույթի փոխարժեքի տատանումն օրինաչափ գործընթաց է
Ազգային արժույթի փոխարժեքի տատանումն օրինաչափ երեւույթ է, որն արդեն կարգավորվում է, գտնում է Հայաստանի խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Փոխարժեքը չի կարող մշտապես նույն մակարդակի վրա մնալ, քանի որ ձեւավորվում է արժույթի շուկայում ձեւավորվող պահանջարկի եւ առաջարկի հիման վրա»,-ասել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, նախորդ տարվա մարտի արժեզրկումից մեկ տարի անց (երբ ԿԲ-ն հայտարարեց լողացող փոխարժեքին վերադառնալու մասին), պիկային իրավիճակներ Հայաստանում չեն դիտվել: «ԿԲ հիմնական գործառույթը կտրուկ տատանումներից փոխարժեքը զերծ պահելն է, ինչն էլ արվում է առկա լծակների միջոցով»,-ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: