23 մարտի 2010 - 15:07 AMT
Բինյամին Նաթանյահու. Երուսաղեմը ոչ թե «բնակավայր է», այլ պետության մայրաքաղաք
Երուսաղեմը ոչ թե «բնակավայր է», որտեղ շինարարությունը դադարեցնելու մասին հարցն է քննարկվում: «Դա մայրաքաղաք է, որը 3000 տարեկան է: Շուրջ 250 000 հրեա է բնակվում հրադադարի գծից այն կողմ գտնվող Երուսաղեմի շրջաններում, եւ նրանք մայրաքաղաքի նույնպիսի բնակիչներ են, ինչպես արեւմտյան մասում բնակվողները: «Ո՞վ կբացատրի, թե ինչպես է շինարարությունն Երուսաղեմում խոչընդոտում «Երկու պետություն երկու ժողովրդների համար» սկզբունքների իրագործմանը»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն` ելույթ ունենալով Վաշինգտոնում` ԱՄՆ իշխանական կառույցներում հրեական եւ իսրայելյան լոբբիի մասնակցիների առջեւ:

Իսրայելի վարչապետն ընդգծել է նաեւ, որ այն դեպքում, երբ Իսրայելը մեկը մյուսի ետեւից զիջումներ է անում պաղեստինցիներն` վերացնում է Արեւմտյան ափի հսկիչ անցակետերը, միակողմանի կարգով սառեցնում է շինարարությունն Երուսաղեմում, պաղեստինյան կողմը ոչինչ չի անում, բացառությամբ Իսրայելի պետության ապալեգիտիմացման փորձերից: «Այն դեպքում, երբ Իսրայելն առաջարկում է ուղղակի բանակցություններ եւ ընդառաջ քայլեր է անում, պաղեստինցի առաջնորդները շրջագայում են աշխարհով մեկ եւ պարզաբանում են, թե ինչու իրենք չեն ցանկանում անմիջական բանակցություններ վարել Իսրայելի հետ եւ քայլ անել նրան ընդառաջ»,-ասել է Նեթանյահուն, հաղորդում է JTA-ը:

Իսրայելը սկսել է տներ կառուցել Արեւելյան Երուսաղեմում Գազայից վերաբնակների համար, ինչն առաջացրել է համաշխարհային հանրության «դժգոհությունը», որը կոչ է արել Իսրայելին դադարեցնել շինարարությունը: