23 մարտի 2010 - 15:08 AMT
Երեւանում տեղի է ունենալու «Հայկական դպրոց» թեմայով կլոր սեղան
Մարտի 24-ին Երեւանում տեղի են ունենալու «Հայկական դպրոց» թեմայով բաց քննարկումներ տարբեր առարկաներից` 30 տնօրենների, ուսուցիչների եւ միջազգային օլիմպիական խմբերի ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկումների ընթացքում հանրակրթության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց կարծիքները եւ առաջարկները, որոնք վերաբերվում են «Հայկական դպրոցի տեսլականի» հիմնական հարցերին:

Քննարկումներն ընթանալու են թեմաներով, թե ինչպիսին պետք է լինեն հայկական դպրոցների շրջանավարտները, որն է ուսուցչի մոտիվացիան, դպրոցի դերը երկրում, հասարակության մեջ եւ համայնքում:

Սա «Այբ» հանրակրթական հիմնադրամի կողմից կազմակերպած չորրորդ կլոր սեղանն է:

«Այբ» հիմնադրամը հիմնվել է 2006-ին: Հիմնադրամը մշակում է հանրակրթական բարեփոխումների ծրագիրը, արտացոլելով եւ հիմնելով օրինակելի կրթական կենտրոններ` աջակցելով Հայաստանի օժտված երեխաներին: