Վաղաժամ ընտրությունները լուծում չեն դառնա երկրում առկա խնդիրների համար, քանի դեռ չի փոխվել ընտրողը

Վաղաժամ ընտրությունները լուծում չեն դառնա երկրում առկա խնդիրների համար, քանի դեռ չի փոխվել ընտրողը PanARMENIAN.Net - Վաղաժամ ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում քաղաքական ճգնաժամն անհնար լինի հաղթահարել: «ՀՅ Դաշնակցությունը չի բացառում նման հեռանկարը, սակայն մեզ համար ավելի կարեւոր է այն, թե ընտրությունների արդյունքում որ քաղաքական ուժը եւ ինչպիսի ծրագրով է գալիս իշխանության»,- Երեւանում Սոցինտերնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով, ընտրություններն արդյունք կտան միայն այն ժամանակ, երբ հայ հասարակությունն իսկապես պատրաստ լինի դրան: «Եթե մենք դեռեւս պատրաստ չենք նորմալ ընտրությունների անցկացմանը, ապա ես անձամբ դեմ եմ վաղաժամ ընտրությունների գաղափարին, քանի որ դրանք միայն «կհղկեն» իշխանությունների սխալները, այսինքն ոչ մի փոփոխություն դեպի լավը տեղի չի ունենա»,- նկատեց նա:

Ինչպես ընդգծեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը, ամբողջ խնդիրը նրանում է, որ հայ հասարակությունը դեռեւս չի գիտակցում իր ձայնի արժեքը: «Քանի որ եթե ընտրողը գումարի դիմաց վաճառում է իր ձայնը, նա հետո իրավունք չունի երկրում կաշառակերության դեմ բողոքել»,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը:

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:
Հայ հեղափոխական դաշնակցություն

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---