23 մարտի 2010 - 21:11 AMT
Թուրք-ամերիկյան ընկերակցությունների ասամբլեան նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին
Թուրք-ամերիկյան ընկերակցությունների ասամբլեան նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքինյ հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության 252 բանաձեւի վերաբերյալ: Ասամբլեան նամակում ԱՄՆ նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ցեղասպանության մասին բանաձեւը չդրվի Ներկայացուցիչների պալատում քվեարկության:

«Մ.Նահանգները պետք է նպաստեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք չենք կարող միաժամանակ խրախուսել արձանագրությունների վավերացումը` պախարակելով այդ փաստաթղթի մեկ այլ կետ` պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Ամենից առաջ Ձեր գնահատականը, որ տվել եք 2009 թ. ապրիլի 6-ին, պետք է հիմնականը լինի այդ հարցի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության համար: Հայաստանի եւ Թուրքիայի համար խնդիրները լուծելու լավագույն ուղին անցյալի իրադարձությունների քննարկման ազնիվ, բաց եւ կոնստրուկտիվ գործընթացն է», - ասվում է նամակում:

Ասամբլեան նաեւ կոչ է անում ԱՄՆ նախագահին հանդես գալ հրապարակային հայտարարությամբ այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է քվեարկության դրվի, եւ հանդես գալ ի պաշտպանություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, մերժելով ԱՄՆ իշխանությունների այլ ճյուղերի ամեն մի գործողություն, որոնք կարող են խոչընդոտել այդ գործընթացը, հաղորդում է The Anatolia News Agency-ը: