Շուշիի եւ Բաքվի ջարդերը հանդիսանում են միեւնույն պատմաքաղաքական շղթայի օղակները

Շուշիի եւ Բաքվի ջարդերը հանդիսանում են  միեւնույն պատմաքաղաքական շղթայի օղակները PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Շուշիի ջարդերի 90-ամյա եւ Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցներին նվիրված միջազգային գիտագործնական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների: Երկրի ղեկավարը կարեւորել է Արցախում նման կոնֆերանսի անցկացումը` նշելով, որ Շուշիի եւ Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են եւ հանդիսանում են միեւնույն պատմաքաղաքական շղթայի օղակներ:



Բակո Սահակյանն ընդգծել է, որ նման զարգացումները ապագայում բացառելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բազմակողմանիորեն ուսումնասիրել դրանք` դիտարկելով պատմական, քաղաքական, մշակութային, ազգագրական, տնտեսական եւ այլ տեսանկյուններից: Նախագահը նշել է, որ մեկ այսպիսի միջացառմամբ աշխատանքները չպետք է սահմանափակվեն, եւ ակնկալում է սկսված գործընթացի շարունակականություն: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---