24 մարտի 2010 - 13:32 AMT
ԼՂՀ սոցիալապես անապահով խմբերին տրվող օգնության չափերը կբարձրացվեն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մարտի 24-ին հրաված խորհրդակցությանը` նվիրված սոցիալապես անապահով խմբերի քաղաքացիներին ծառայությունների դիմաց տրվող դրամական օգնության հարցերին, երկրի ղեկավարը կարեւորել է պետության կողմից սոցիալապես անապահով խավերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի ցուցաբերումը` այն համարելով սոցիալական արդարության հանգուցային բաղդրամասերից մեկը:

Համաձայան ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրոության, Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը` մոտակա ժամանակաշրջանում սոցիալապես անապահով խմբերին տրվող օգնության չափերի բարձրացման կապակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: