24 մարտի 2010 - 17:08 AMT
ՀԲ-ն 35-40 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի ճանապարհաշինարարական նոր ծրագրերի իրականացման համար
ՀՀտրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմոնե Վարուդակիսին, Հարավային Կովկասում տրանսպորտի ծրագրերի պատասխանատու Օլիվեր Լը Բերին եւ բանկի այլ ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնում են ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունից, նախարարը ողջունելով հյուրերին նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագիրը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման համար: Մ.Վարդանյանը կարեւորել է նաեւ ճանապարհաշինարարության ոլորտում երկու`Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրերի համագործակցված աշխատանքը: Ըստ նախարարի, իրականացվող ծրագրերը պետք է փոխլրացնեն միմյանց, որպեսզի կատարված աշխատանքն ավելի արդյունավետ լինի:

Ա.Վարուդակիսը մանրամասն ներկայացրել է ՀԲ-ի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես նշվել է, որ անցած տարի սկսվել եւ այս տարի կավարտվի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագիրը, որի սկզբնական ֆինանսավորումը կազմել է 25 մլն ԱՄՆ դոլար, այնուհետեւ ստացել լրացուցիչ` 36,6 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ա.Վարուդակիսը տեղեկացրել է, որ այդ ծրագրով նախատեսվում է վերանորոգել ընդհանուր առմամբ 240 կմ ճանապարհահատվածներ` հանրապետության մի շարք համայնքներում: ՀԲ-ի ներկայացուցչի գնահատմամբ, ծրագիրը բավականին արդյունավետ է, քանի որ այն գյուղական համայնքի ճանապարհը կապում է հարակից գլխավոր մայրուղիների հետ, ինչպես նաեւ համայնքների բնակչությանն ապահովում լրացուցիչ աշխատատեղերով:

Ա.Վարուդակիսը անդրադարձելէնաեւ առաջիկայում բանկիկողմից նախատեսվող ճանապարհաշինարարական նործրագրերի իրականացմանը: Նշվել է, որ ՀԲ-ննախատեսում էմինչեւ տարեվերջ տրամադրելմոտ35-40 մլն ԱՄՆ դոլարի վարկ` «Հազարամյակի մարտահրավերներ հիմանդրամի» կողմից դադարեցված ընդհանուր առմամբ 171 կմ ճանապարհահատվածների, ինչպես նաեւ միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչեւ Հալիձոր գյուղ տանող հատվածի կառուցման եւ վերանորոգման նպատակով: Վերջինի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբերին:

Հանդիպման վերջում Ա.Վարուդակիսը նախարար Մ.Վարդանյանին հրավիրել է Թբիլիսի, որտեղ մայիսի 12-ին կկայանա ՀԲ-ի կողմից կազմակերպած` տրանսպորտի ոլորտին նվիրված միջազգային դոնոր կազմակերպությունների ղեկավարների համաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները:

Համաշխարհային բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է զարգացող երկրներին ֆինանսական եւ տեխնիկական օգնությունը կազմակերպելու նպատակով: