26 նոյեմբերի 2001 - 22:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՍՈՑԻԱՏԻՎ ԱՆԴԱՄ
Բրյուսելում կայացած Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հանձնաժողովի նիստում Հայաստանի ղեկավարությանն ուղղվել է հրավերք` դառնալ Եվրախորհրդարանի ասոցիատիվ անդամ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանայի հետ եւ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Բրյուսելյան հանդիպումների ընթացքում Եվրամիության ներկայացուցիչները դատապարտել են վերջերս Բաքվում հնչող` հակամարտությունը ուժային մեթոդով լուծելու կոչերը: Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչները դատապարտել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական եւ տրանսպորտային շրջափակումը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: