24 մարտի 2010 - 18:25 AMT
«Միկան» հաղթանակով սկսեց իր ելույթները Հայաստանի գավաթի մրցաշարում
Մարտի 24-ին տեղի ունեցան Հայաստանի գավաթի վերջին խաղերը: «Միկան» ընդունեց «Կիլիկիային» եւ հաղթեց 3: 0 հաշվով: Առաջին գոլը 11-մետրանոցից խփեց իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն 21-րդ րոպեին: Երկրորդ գոլը խփեց Էդիլսոն Ժունիորը 37-րդ րոպեին: Դա բրազիլացու առաջին պաշտոնական խաղն էր երեւանյան ակումբի կազմում: Խաղի ճակատագիրը որոշեց Վիգեն Համբարձումյանի գոլը, որը գոլ խփեց 88-րդ րոպեին:

Խաղից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն ասաց, որ իր սաները կարողացան հաղթահարել հուզմունքը: «Առաջին խաղակեսում հզոր խաղացին, սակայն երկրորդում` չստացվեց: Ամենադժվարը եզրափակիչ հասնելն է, հետո ավելի դյուրին կլինի»,-գտնում է մարզիչը:

Իսկ «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խոստովանեց, որ «Միկան» շատ հզոր թիմ է եւ հեշտ չէր նրա հետ խաղալ: «Խաղը լավ սկսեցին, փորձեցին աչքի ընկնել թիմային խաղով: Սակայն ֆուտբոլիստները, հատկապես դարպասապահը կոպիտ սխալներ թույլ տվեցին»,-ասել է Խաշմանյանը: Ըստ նրա, պատասխան խաղում նրանք կփորձեն շտկել սխալները եւ հաղթել:

«Միկա» ակումբը ստեղծվել է 1985թ. Աշտարակում եւ սկզբնական շրջանում կոչվել է «Օլիմպիա»: 1987-1990թթ. թիմը չի մասնակցել ԽՍՀՄ առաջնություններին: Սակայն 1990թ. ՀՀ ֆուտբոլի առաջին առաջնությունից առաջ ակումբը վերականգնվեց նոր` «Քասախ» անունով: Լիգայի պարտավորությունները չկատարելու պատճառով 1996թ. ակումբը դուրս եկավ խաղարկությունից, սակայն շուտով` 1999թ. վերադարձավ: Ակումբը մեկ անգամ եւս վերանվանվեց` այդպես սկսվեց «Միկայի» պատմությայն նոր էջը:

«Միկան» Հայաստանի 5 գավաթի խաղարկությունների եւ Հայաստանի մեկ Սուպերգավաթի հաղթող է: Որպես երկրի գավաթակիր մասնակցել է ՈՒԵՖԱ-ի որակավորման փուլերին: Լավագույն արդյունքը ակումբը գրանցել է 2007թ.` 2-դր որակավորման փուլում: «Միկան» 2004, 2005, 2009թթ. Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր է, 2006, 2007թթ. ՀՀ առաջնության բրոնզե մրցանակակիր, ՀՀ 2000, 2001, 2003, 2005, 2006թթ. գավաթակիր է, ՀՀ 2006թ. Սուպերգավաթի հաղթող:

«Կիլիկիան» հիմնվել է Երեւանում 1992 թ-ն երկրի առաջին անկախ առաջնությունից առաջ: Այն ժամանակ ակումբը կոչվում էր Հայաստանի մարզական ընդհանուր միություն: «Կիլիկիան» կուսակցական միավոր էր, ակումբի հիմնադիրն է ՀՅ Դաշնակցությունը:

Առաջին հաղթանակը ակումբը ունեցավ նույն թվականին, «Շիրակ» ակումբի հետ միասին:

Հերթական եւ վերջին «ոսկե» առաջնությունը, թիմի համար դարձավ 1996-97թթ: 1999 թ-ն ակումբը հերթական եւ վերջին անգամ փոխում է անվանումը` դառնալով «Կիլիկիա» ի պատիվ միջնադարյան հայկական թագավորության:

«Կիլիկիա» Հայաստանի չեմպիոն է (1992, 1995/96, 1996/97), Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր (1994, 1995), Հայաստանի Գավաթակիր (1995/96), Հայաստանի Սուպերգավաթակիր (1998):