Մալաթիայում գտնվող Սբ.Երրորդության հայկական եկեղեցին կվերականգնվի

PanARMENIAN.Net - Մալաթիայում գտնվող Սբ.Երրորդության հայկական եկեղեցին, որը մզկիթի է վերածվել, կվերականգնվի որպես հայկական ճարտարապետության պատմական հուշարձան: Եկեղեցին գտնվում է այն թաղամասում, որտեղ ծնվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը, որը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին: Այդ մասին գրում է Today's Zaman թերթը:



Եկեղեցու վերականգնմամբ կզբաղվի Carmuzu Tepebasi կազմակերպությունը, որը հետեւում է մզկիթների եւ պատմական հուշարձանների տեսքին: Այդ կազմակերպությունը վերջերս Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը դիմեց մոտ 300 տարի առաջ Չավուշօղլու նահանգում կառուցված հայկական եկեղեցին վերականգնելու խնդրանքով:



«Չավուշօղլու նահանգի պատմական հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է: Այն կառուցվել է Օսմանյան կայսրության շրջանում, եւ դա մեզ ցույց է տալիս, թե ինչպիսի հանդուրժող ու ազատ է եղել մեր մշակույթը: Այն ժամանակ մարդիկ բոլորը միասին էին ապրում եւ ազատորեն դավանում իրենց կրոնը: Այդպես է եղել, եւ այդպես պետք է լինի նաեւ այսօր»,- ասաց կազմակերպության ղեկավարը` ավելացնելով, որ իր կազմակերպությունն ու մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ 2009 թվականի սկզբից աշխատում էին այդ եկեղեցին վերականգնելու ուղղությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---