25 մարտի 2010 - 11:36 AMT
«Վեցնյակը» վերականգնում է Իրանի խնդրի շուրջ բանակցությունները

«Վեցնյակի» երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ՉԺՀ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, հաջորդ շաբաթվա սկզբում անցկացնելու են հեռախոսային բանակցությունների նոր փուլ Իրանի խնդրի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ին կից Մեծ բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը:

Նա նշեց, որ առաջին անգամ «վեցնյակի» բանակցությունների շրջանակներում Չինաստանը պատրաստ է քննարկել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, հաղորդում է MIGnews-ը: