
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդես է եկել Ֆրանսիայի ու Գերմանիայի` Թուրքիային Եվրամիության հետ արտոնյալ գործընկերության կարգավիճակի տրամադրման մասին առաջարկների քննադատությամբ: Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ նման մեխանիզմի մասին չի հիշատակվում ԵՄ-ի եւ ոչ մի համաձայնագրում եւ հավելել է հետեւյալը. «Դուք չեք կարող խաղի մեջտեղում փոխել կանոնները: Մենք խաղում ենք ԵՄ-ի սահմանած կանոններով»,-գրում է գերմանական «Die Zejt» թերթը: «ԵՄ-ի համաձայնագրերը ոչ մի ցուցում չունեն արտոնյալ գործընկերության վերաբերյալ: Նման առաջարկ ընդունելը Թուրքիայի կողմից մեծ սխալ էր: Միությանն անդամակցող բազում այլ երկրներ չէին ընդունի նման առաջարկը»,-ասել է Թուրքիայի վարչապետը: