Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավատում են Արթուր Աբրահամի հաղթանակին

Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավատում են Արթուր Աբրահամի հաղթանակին PanARMENIAN.Net - Մարտի 27-ին տեղի է ունենալու ,Super Six World Boxing Classicե մրցաշարի երկրորդ շրջանի առաջին մենամարտը, որում հանդիպելու են հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) եւ Անդրե Դիրելլը (ԱՄՆ):



Մինչ մենամարտն աշխարհի 10 անվանի ԶԼՄ-ների ղեկավարները եւ խմբագիրներն իրենց կարծիքներն են հայտնել մենամարտի վերաբերյալ: Նրանցից ինը հաղթանակի գլխավոր հավակնորդ են համարում Աբրահամին:





,Ballroom Boxing Reportե-ի համասեփականատեր Սքոթ Կրաուսը կարծում է, որ Աբրահամը հաղթելու է դատավորի որոշմամբ: «Այս մարտն ընթանալու է նույն սցենարով, ինչ Աբրահամի մարտերի մեծամասնությունը: Սկզբնական ռաունդներում Դիրելլը ոչ մեծ առավելություն է ունենալու «ջեբի», մանեւրերի եւ Աբրահամին բնորոշ դանդաղ մեկնարկի շնորհիվ: Դիրելլի հարվածներն Աբրահամին չեն վնասելու հիմնականում նրա հուսալի պաշտպանության շնորհիվ, այնուամենայնիվ նա սկզբնական ռաունդներում առաջատար է լինելու»,- Կրաուսի խոսքերը հաղորդել է box-club.ru-ն:



Իսկ Քեվին Այոլը («Yahoo!Sports») եւ Ռոբերտ Մորալեսը («Los Angeles Daily News») կարծում են, որ Աբրահամը հաղթելու է տեխնիկական նոկաուտով 10-րդ ռաունդում:«Դիրելլը շատ լավն է: Նա լավ է բռնցքամարտել Կարլ Ֆրոչի դեմ, բայց կարծում եմ Աբրահամը բարձր է իր կարգով Ֆրոչից եւ նա Դիրելլին կանգնեցնելու է վերջին ռաունդներում»,- ասել է Ռոբերտ Մորալեսը:



Իսկ ահա Կերան Մալվեյնին («ESOPN Boxing» եւ «Reuters») չի կասկածում, որ Աբրահամը հաղթելու է: Ըստ նրա Արթուր Աբրահամը հաղթելու է միավորներով կամ ուշ նոկաուտով:



Դիրելլի միակ կողմնակիցը Թիմ Սմիթն է «New York Daily News»-ից: Նա կարծում է, որ դատավորների ձայների մեծամասնությամբ հաղթելու է ամերիկացին: «Դիրելլը ֆանտաստիկ ատլետ է: Նա լավ է պատրաստվել, որպեսզի կարողանա խուսափել Աբրահամի ուղիղ հարվածներից եւ չզգալ իր վրա նրա ուժը»,- կարծում է Սմիթը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---