25 մարտի 2010 - 14:53 AMT
Bogdan 2310 pick-up-ը արտահանվելու է Հայաստան
«Բոգդան» կորպորացիան 2010-ի մարտին դիստրիբյուտորային համաձայնագիր է ստորագրել սեփական Bogdan 2310 pick-up մեքենան Հայաստան արտահանելու մասին: Պայմանագիրը ստորագրվել է «Կարկոմավտո» ՍՊԸ-ի (Երեւան) հետ, հաղորդում է autocentre.ua:

Այս տարվա ընթացում Հայաստան է արտահանվելու Bogdan 2310 pick-up-ի 150 մեքենա: Մեքենաների առաջին խումբը (12 հատ), ինչպես ենթադրվում է, ուղարկվելու է այս ամիս:

Այսօր «Բոգդան» կորպորացիան արդեն Bogdan 2310 pick-up-ի երկու ներկայացուցչություն ունի Ռուսաստանում: Ընթացիկ տարվա փետրվարին ստորագրվել են դիստրիբյուտորային համաձայնագրեր «Սիտեմա Ավտո» եւ «Ավտոտորմարկետ» ընկերությունների հետ: Ռուսաստանում մեքենաների մանրածախ վաճառքը մեկնարկել է 2010-ի մարտի 22-ից:

«Բոգդան» ընկերությունը նախատեսում է 2010-ին մեծացնել մարդատար մեքենաների թողարկումը 2009-ի համեմատությամբ 57 տոկոսով, այդ թվում արտահանման քաղաքականության իրագործումը հաշվի առնելով: