25 մարտի 2010 - 17:24 AMT
Հայկ Դեմոյան. Ապրիլի 24-ին մոտ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրներում կթեժանա
Ցանկացած երկրի համար, որը ճանաճում է Հայոց ցեղասպանությունը, դա սեփական պատմական հիշողության հրամայական է, քանի որ շատ երկրների պատմության մեջ արձանագրված է Ցեղասպանության փաստը: Այդ մասին լրագրողներին է ասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դառնա քաղաքական շահարկումների առարկա: «Մինչ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրներում կուժգնանա»,-ասել է Դեմոյանը` հավելելով, որ դա նաեւ կապված կլինի Թուրքիայի դիրքորոշման հետ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում: Անդրադառնալով Արձանագրությունների պատմական հանձնաժողով ստեղծելու մասին դրույթին` Դեմոյանն ասել է, որ անձամբ իրեն այդ հարցով ոչ ոք չի դիմել եւ որ հանձնաժողովի ստեղծման մասին դեռեւս խոսք չկա:

Ընդ որում մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ երկրից կարող են արտաքսվել շուրջ 100 հազար ապօրինի հայաստանցի ներգաղթյալներ` Դեմոյանն ասել է, որ այդ հայտարարությունը ավելորդ նյարդայնության արդյունք է: «Ես կցանկանայի հարցնել Թուրքիայի վարչապետին. երբ նա բազմիցս մեղադրում էր Իսրայելին ցեղասպանության մեջ, արդյոք, նրան չէ՞ր հուզում այն տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթած թուրքերի ճակատագիրը, որոնք աշխատում են Իսրայելում»,-ասել է Հ.Դեմոյանը: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի երկարաժամկետ ռազմավարությունների մշակման առումով:

Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: