25 մարտի 2010 - 20:26 AMT
Հայաստանում համակարգիչ օգտագործողների թիվը երեք անգամ ավելացել է
Հայաստանում նկատելիորեն մեծացել է համակարգիչ օգտագործողների քանակը: Այս մասին մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հայաստանում համակարգչային տեխնիկայից եւ ինտերնետից օգտվողների վերաբերյալ ուսումնասիրությունների մոտավոր տվյալների համաձայն, համակարգիչ օգտագործողները 18 տոկոս են կազմում, ինչը երեք անգամ գերազանցում է համակարգչային տեխնիկայի Հայաստան մուտք գործելու վերաբերյալ եղած վերջին ցուցանիշը (6 տոկոս): Հետազոտությունները, որ կատարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ծրագրվում է ավարտել երեք ամիս հետո:

Բագրատ Ենգիբարյանի կարծիքով, այդ ցուցանիշը «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի արդյունք է: