Էդվարդ Նալբանդյան եւ Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի

Էդվարդ Նալբանդյան եւ Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը գտնվում էր Մոսկվայում ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար, հանդիպել է իր ռուս գործընկերոջը` Սերգեյ Լավրովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Նախարարներ Նալբանդյաննու Լավրովըհանգամանալից զրույց ունեցան մադրիդյան առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք նշվեց, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը այլընտրանք չունի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---