«Ամբեր» շախմատային մրցաշարում Արոնյանը զբաղեցնում է 9-րդ տեղը

«Ամբեր» շախմատային մրցաշարում Արոնյանը զբաղեցնում է 9-րդ տեղը PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում ավարտվել է արագ շախմատի եւ կույր շախմատի «Ամբեր» մրցաշարը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերջին փուլում խաղացել է Լենյեր Դոմինգեսի հետ (Կուբա): Արոնյանը հաղթել է կույր շախմատի պարտիայում, իսկ արագ շախմատում ոչ ոքի է խաղացել: Ընդհանուր հաշվով հաղթել է հայ գրոսմայստերը 1,5:0,5 հաշվով:



Արնոյանն «Ամբեր» մրցաշարում 11 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցաշարի հաղթողները 14,5 միավորով դարձել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):



Արագ շախմատը (ռապիդ) շախմատային պարտիա է մտածելու ժամանակի սահմանափակմամբ (որպես կանոն, յուրաքանչյուր խաղացողին 15 րոպե):



Կույր շախմատը շախմատի տարբերակ է, որում խաղացողը խաղում է առանց խաղատախտակին նայելու, այսինքն` «կույր»: Եթե երկու խաղացողն էլ չեն նայում խաղատախտակին, ապա խաղին մասնակցում է միջնորդ, որը տեղափոխում է ֆիգուրները եւ գրանցում քայլերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---