Որոշվել են Աբրահամ-Դիրելլ մենամարտի մրցավարները

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիրելլի թիմերը հարթել են մրցավարի խմբի շուրջ ծագած հարցերը, որը մարտի 27-ին Դեթրոյթում ,Super Six World Boxing Classicե մրցաշարի շրջանակներում սպասարկելու է նրանց մենամարտը:



Այս շաբաթվա սկզբին Աբրահամի գործակալ Վիլֆրեդ Զաուերլենդը բողոքել էր դատավորներից մեկի նշանակման դեմ, որը ծնունդով Միչիգանից էր, ինչպես եւ Դիրելլը: Ինչպես հայտնում է boxingscene.com-ը, երկու կողմն էլ բավարարված են դատավորների կազմով:



Ռինգում երրորդ մարդը լինելու է Լոուրենս Քոուլը (ԱՄՆ): Կողմնային դատավորներն են` Անեկ Հոնգտոնգկամ (Թայլանդ), Գվիդո Կավալլերի (Իտալիա), Ֆրենք Գանզա (ԱՄՆ):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---