Հայաստանում կգործեն ԵՄ տեղեկատվական կենտրոններ

Հայաստանում կգործեն ԵՄ տեղեկատվական կենտրոններ PanARMENIAN.Net - Համաձայն Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության ծրագրի, միջգերատեսչական աշխատանքային խումբը մշակել է ԵՄ տեղեկատվական ռազմավարություն, որի իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ԵՄ տեղեկատվական կենտրոններ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԵՄ անդամ երկրների դեսպանները մարտի 26-ին քննարկել են այդ կենտրոնների ստեղծման նախագիծը:



Ա. Բաղդասարյանը նշել է, որ ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծմամբ Հայաստանը լուրջ քայլ է կատարում, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որ կունենա նման կենտրոններ. «Այս կենտրոններն ունեն բացառիկ կարեւոր առաքելություն: Մենք եվրոպացի փորձագետների հետ ուսումնասիրել ենք աշխարհում գործող կենտրոնների լավագույն փորձը եւ ծրագրել, թե ինչպես է կազմակերպվելու եվրոպական կենտրոնների գործունեությունը Հայաստանում»:



Հայաստանում նախատեսվումէունենալ 10 կենտրոն, մեկական` յուրաքանչյուրմարզում, եւ մեկը` մայրաքաղաքում:



Կենտրոնների ստեղծման նպատակը տեղեկատվության տրամադրումն է փորձագետներին եւ լայն հանրությանը:

Կենտրոններում պարբերաբար կիրականացվեն հանրության համար բաց եւ մատչելի տեղեկատվության տրամադրում, հրատարակությունների բաժանում, դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ, եվրոպական դասընթացներ, տեղեկատվական ցուցանակների ներկայացումներ, քարոզչական աշխատանքներ, թերթերի համար ներդիրների պատրաստումներ եւ այլն:



«Մենք ուզում ենք այս ծրագրում լայնորեն ներգրավել բուհական հատվածին, որովհետեւ փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում գործող 600 կենտրոնները սերտորեն կապված են բուհական համակարգի հետ, նաեւ`ուսանողների համար տեղեկատվության ստացման լավ հնարավորություն են: Կենտրոնների ստեղծումը մեծ նշանակություն կունենա նաեւ մեր գործարար հատվածին անհրաժետ խորհրդատվություն մատուցելու առումով, հատկապես` փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին»,-ասել է Ա. Բաղդասարյանը:



Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը ողջունել է Հայաստանում եվրոպական տեղեկատվական կենտրոնների ստեղծման գաղափարը. «ԵՄ գործունեության եւ կառույցների մասին Հայաստանում տեղեկատվություն տարածելու նկատմամաբ մեծ հետաքրություն կա, եւ դա ողջունելի է», հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---