Հայաստանի բանկային հատվածում աստիճանական ակտիվացման միտումներ են նկատվում

Հայաստանի բանկային հատվածում աստիճանական ակտիվացման միտումներ են նկատվում PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային հատվածում աստիճանական ակտիվացման միտումներ են նկատվում, ինչի մասին են վկայում առաջին երկու ամիսների տվյալները: Երեւանում լրագրողներին նման կարծիք է հայտնել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: «Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի բանկային հատվածում արձանագրված միտումները վկայում են այն մասին, որ վարկավորման պահանջարկն ավելացել է: Չնայած դրան, մենք դեռեւս զգուշավոր ենք այս հարցում»,-ասել է նա:



Ինչ վերաբերում է ազգային արժույթի փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումներին, բանկի ղեկավարը նշել է, որ որեւէ հիմնարար խնդիր չկա` վկայակոչելով այն, որ մարդիկ սուբյեկտիվ են մոտենում իրավիճակին:



Մարտի 17-ին Հայաստանի արժույթի շուկայում դրամի փոխարժեքը գերազանցեց «հոգեբանական արգելքը», կազմելով 400, 10 դրամ 1 դոլարի դիմաց:



Բանկը հիմնադրվել է 1995 թվականին, իր գործունեությունը սկսել 1996 թվականին` «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ՓԲԸ-ի: Բանկը համատեղ հիմնադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից: Բանկը հանդիսանում է Bankmail եւ SWIFT վճարային համակարգերի անդամ:



Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը «The Banker» առաջատար ամսագրի կողմից ճանաչվել է «Հայաստանում 2009 թվականի բանկ»: Բանկի ձեռքբերումների թվին «The Banker» ամսագիրը դասել է ակտիվների աճը 16,9%ով, ինչպես նաեւ բանկի հետեւողական քաղաքականությունը հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու ուղղությամբ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---