Նոր միջազգային մրցանակ` Հարություն Խաչատրյանի «Սահման»-ին

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում մարտի 13-20-ը անցկացվող 24-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը նոր միջազգային մրցանակի է արժանացել Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի` ՖԻՊՐԵՍԻ-ի (FIPRESCI) կողմից:



«Մեր ընտրած ֆիլմում տեսանք այս փառատոնի ամենատպավորիչ կերպարը` գոմեշին, որը կենդանի լինելով հանդերձ ձգտում է ազատության` դառնալով պատերազմի ու սահմանների վերացական խորհրդանիշ», - ասել է FIPRESCI-ի ժյուրին «Սահման»-ի մասին:



Անցած տարվա ընթացքում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները` Մոնտեվիդեոյում, Մոսկվայում ու Թբիլիսիում, այս տարի կհամալրվեն մի քանի այլ երկրներից ստացված հրավերներով` Իսպանիայից (Մադրիդի Վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում` մայիսի 7-16-ը), Իսրայելից (Սդերոտ քաղաքում անցկացվող ,Cinema Southե կինոփառատոնում` մայիսի 30-ից մինչեւ հունիսի 3-ը), եւ ԱՄՆ (Կոլորիդա Նահանգում` Թելուրայդի 37-րդ միջազգային կինոփառատոնում` սեպտեմբերի 3-6-ը):
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---